ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մարդիկ դադարել են ցավակից լինել միմյանց

Մարդիկ դադարել են ցավակից լինել միմյանց
28.12.2024 | 11:01

Իմ մանկության ու պատանեկության տարիներին, երբ մեր գյուղում մարդ էր մահանում, ամաչում էինք հեռուստացույց անգամ միացնել, համարելով, որ դա անհարգալից վերաբերմունք է մահացածի ու նրա սգակիր հարազատների նկատմամբ։ Էլ չեմ ասում, որ հոգեհանգստի ու հուղարկավորության նախորդող և հաջորդող մի քանի օրերին չեղարկվում էին բոլոր տեսակի խնջույքներն ու հարսանիքները։ Գյուղը դառնում էր մեկ ընտանիք ինչպես ուրախության, այնպես էլ դժբախտության ժամանակ։

Ես այդպիսի հասարակական հարաբերություններում եմ մեծացել ու դաստիարակվել։

Հիմա գյուղում մի տանը թաղում է, կողքի տան պատին տոնածառի գույնզգույն լույսեր են միացնում։

Մարդիկ կարծես դադարել են ցավակից լինել միմյանց։

Նժդեհն ասում է՝ ժողովուրդների մահը սկսվում է լեզվի ու հոգու կորստից։ Թույլ չտանք դա։

Տեր լինենք մեր ժողովրդի լավագույն ավանդույթներին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3519

Մեկնաբանություններ